Այսօր: Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2017թ.
Ուջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
ՈՒՋԱՆ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06.10.17 <<ԾԻՐԱՆԻ ԾԱՌ>> 2017 ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ ՈՒՋԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
     Փառատոնն անցկացվեց հոկտեմբերի 1-5-ը : Բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 1-ին  Երևանյան << Մոսկվա >> կինոթատրոնում `անվանի ֆրանսիացի կինոռեժիսոր և մարդաբան Ժան Ռուշի և փիլիսոփա Էդգար Մորենի << Մեկ ամռան խրոնիկա >> ֆիլմի (1961) ցուցադրությամբ նվիրված Ռուշի 100-ամյակին:Այնուհետև  հոկտեմբերի 2-ին փառատոնը տեղափխվեց ՈՒջան,որտեղ գյուղացիները մեծ հրճվանքով դիմավորեցին և ընդունեցին<<Ծիրանի ծառի >>տեղացի և արտասահմանյան մասնակիցներին:Նույն օրը երեկոյան ,տեղի ունեցավ փառատոնի ՈՒջանյան բացումը`գյուղի Զորավար Անդրանիկի անվան հրապարակում:Ելույթ ունեցան ՈՒջանի Մշակույթի տան <<Կարոտ>>համույթը և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ ... Մանրամասն
01.09.17 ՇՆՈՐՀԱՎՈՐ ,,ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳ,,
ԲԱՐԻ ՕՐ,ԼՈՒՅՍԻ ԴՊՐՈՑ  ԲԱՐԻՆ ԼՈՒՍՈ,ԲԱՐԻՆ ՎՐԱԴ,ԱՐԵԳԱԿԻ ՇՈՂԸ ՎՐԱԴ,ԱԼ ՎԱՐԴԵՐԻ ՑՈՂԸ ՎՐԱԴ: Հարգելի աշակերտներ,սիրելի հյուրեր այսօր շատ հիշարժան է բոլորիս համար,քանի որ տոնում ենք օրը գիտության,առանց որի մարդն անզոր է և միայն գիտելիքներով զինված մարդն է անպարտելի:          Այս հանդիսավոր պահին ցանկանում եմ իմ խոսքն ուղղել դպրոց առաջին անգամ ոտք դրած փոքրիկներին …բարով եք եկել սիրելի I դասարանցիներ,ձեզ ցանկանում ենք հաջողություններ,կանաչ ճանապարհ ուսման և դաստիարակության դժվարին և հաճելի գործում:Միաժամանակ դիմում եմ նաև բոլոր աշակերտներին ,դուք եք մեր վաղվա օրվա աշխատավորները,գիտնականներն ու արվեստագետները,բարձր պահեք մեր դպրոցի,մեր գյուղի պատիվը ... Մանրամասն
25.08.17 ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

Օգոստոսի 25-ին ՈՒջանի <<ՀՈՎԻՏ>> մանկապարտեզում ջերմ մթնոլորտ էր տիրում: Մանկապարտեզի 22 սաներ հրաժեշտ տվեցին կարճ ժամանակաընթացքում հարազատ դարձած կրթօջախին: 
Հերթական սերունդը մանկական խաղալիքները կփոխարինի գրքով ու գրչով: Դպրոցահասակ երեխաները ՈՒջանի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների կողմից ստացան նվերներ: Հատուկ շնորհակալություն նրանց միջոցառմանը ներկա գտնվելու և խրախուսական նվերների համար: Շնորհակալություն նաև <<ՀՈՎԻՏ>>  մանկապարտեզի ողջ անձնակազմին՝ երեխաների նկատմամբ իրենց ջերմ և հոգատար վերաբերմունքի համար:

20.07.17 ՈՒՋԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
       2017 թվականի  հուլիսի 29-ը  հայտարարված է <<Մաքուր  Հայաստան>>  ծրագրի շրջանակներում իրականացվող  շաբաթօրյակի օր:     Համայնքի  ղեկավարը  աշխատակազմի  համապատասխան  կառույցներին, համայնքին  ենթակա ՀՈԱԿ-ների  տնօրեններին հանձնարարել է ապահովել  բնակիչների ակտիվ  մասնակցությունը  շաբաթօրյակին, ինչպես  նաև հանձնարարվել է հատուկ ուշադրություն դարձնել  համայնքի  շրջակա  միջավայրի  և հուշարձաններին  հարող  տարածքի  մաքրության  պահպանմանը:Համապետական հերթական  շաբաթօրյակը  պատշաճ  կազմակերպելու նպատակով   ... Մանրամասն
01.07.17 Համայնքի ղեկավարի ուղերձը համայնքի<<ՓՈՔՐԻԿ>> բնակիչներին

Սիրելի փոքրիկներ,շնորհավորում ենք Ձեզ, հունիսի 1-ի`երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ,ցանկանում ենք որ լինեք առողջ,կենսախինդ,ունենաք անհոգ մանկություն և միշտ շրջապատված լինեք Ձեզ սիրող մարդկանցով:Մենք ամեն ինչ կանենք,որ դուք լինեք միշտ մեր ուշադրության կենտրոնում,քանզի դուք եք լինելու մեր վաղվա օրվա հույսը:Հաճախեք մանկապարտեզ և այնտեղ կստանաք այն գիտելիքները,որը Ձեզ անհրաժեշտ է հետագայում դպրոցի համար:  Ցանկանում ենք Ձեզ ուրախ և անհոգ մանկություն: 

1


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ուջան, Ֆիդայինների 19

093888565

ujan.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՈՒՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner